ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆրանսիայի ընտրողների զգալի մասը դեռ չի կողմնորոշվել

Ֆրանսիայի ընտրողների զգալի մասը դեռ չի կողմնորոշվել
24.03.2017 | 16:44

Ֆրանսիայում մեկ ամսից անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ ընտրողների զգալի մասը դեռ չի կողմնորոշվել: Ենթադրվում է, որ առաջին փուլում առավել թվով ձայներ կստանան երիտասարդ անկախ թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և Ազգային ճակատի ղեկավար Մարին լը Պենը։ Սոցիալիստների ճամբարից պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ասել է, որ աջակցելու է Մակրոնին:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ